Հայկական ֆուտբոլային թիմերի աննախադեպ մեկնարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին հայկական 4 թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակը», «Ալաշկերտը» և  «Ուլիսը» մեկնարկեցին համապատասխանաբար Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի Որակավորման առաջին փուլում: «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց Սան-Մարինոն ներկայացնող «Ֆոլգորե» թիմին, «Շիրակը» 2:0 հաշվով հաղթեց բոսնիական «Զրինսկիին», «Ալաշկերտը» 1:0 հաշվով՝ շոտլանդական «Սենթ-Ջոնսթոնին», իսկ «Ուլիսը» ոչ-ոքի խաղաց Մալթան ներկայացնող «Բիրկիրկարայի հետ»:

4 խաղ, 3 հաղթանակ և 1 ոչ-ոքի: Հայկական թիմերի ամենահաջող մեկնարկը Եվրագավաթների խաղարկությունների պատմության մեջ: Առաջին անգամ հայկական 4 թիմերից և ոչ մեկը չպարտվեց Որակավորման առաջին փուլի առաջին խաղերում: Դեռ ավելին, առաջին անգամ մեր 3 թիմեր հաղթեցին իրենց մրցակիցներին առաջին խաղերում: Գոլերի տարբերությունը նույնպես դրական է ՝ 5 խփած և 1 բաց թողած գնդակ: Եվ վերջապես, առաջին անգամ հայկական բոլոր թիմերը պատասխան հանդիպումներից առաջ պահպանում են հաջորդ փուլ դուրս գալու իրական հնարավորություններ:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» պատասխան հանդիպումը կանցկացնի  հուլիսի 7-ին, իսկ «Շիրակը», «Ալաշկերտը» և «Ուլիսը»՝ հուլիսի 9-ին:




Լրահոս