Թուրքիայում 10-ամսական փոքրիկը հայտնվել է բաց ծովում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում փոքրիկի հրաշագործ փրկություն է իրականացվել: Ափամերձ անվտանգության աշխատակիցները բաց ծովում փրկել են փչովի ներքնակի վրա հայտնված 10-ամսական փոքրիկին: Փոքրիկը բաց ծովում հայտնվել է ծնողների անտարբերության պատճառով: Նրանց խոսքերով` նրանք ընդամենը մի քանի րոպեով անուշադրության են մատնել փոքրիկին:

Սակայն դա էլ էր բավարար, որ փոքրիկին ուժեղ քամին ափից շուրջ մեկ կիլոմետր քշեր: Լողալով փոքրիկին փրկել չի հաջողվել: Փոքրիկին կարողացել են փրկել փրկարարները, փոխանցում է «Ռոսսիա 24»:




Լրահոս