Արարատյան դաշտում և Սյունիքում բարձր կարգի հրդեհավտանգություն կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-9-ին հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-8-ին կնվազի 2-3 աստիճանով, 9-10-ին նույնքան կբարձրանա:

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, Երևանում հուլիսի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս