Յուրա Մովսիսյանն ինքնահավան տղա է. «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստ Վալերի Կեչինովը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և ակումբի կենտրոնական հարձակվող Յուրա Մովսիսյանը ինքնահավան տղա է և իր տեղը որևէ մեկին հեշտությամբ չի զիջի: Կեչինովի խոսքով, հնարավոր է Մովսիսյանը մնա ակումբում. «Որքանով տեղյակ եմ, Ալենիչևը մտադիր է մեկնարկային կազմում խաղացնել Կրոտովին և Դավիդովին: Այսինքն թիմում տիրում է հիանալի մրցակցություն:

Բացի այդ, դեռ Յուրա Մովսիսյանը, ով ապաքինվում էր վնասվածքից, հնարավոր է, մնա ակումբում: Երբ նրա մոտ ամեն ինչ կարգին էր, հիանալի գոլեր էր խփում: Չգիտեմ, թե ինչու նա դադարեց գոլեր հեղինակել Մուրատ Յակինի` թիմը գլխավորելու օրոք: Մովսիսյանն ինքնահավան տղա է, նա հեշտությամբ չի զիջի իր տեղն այլ հարձակվողի»:




Լրահոս