Ցուցարարներն ազատեցին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը և նստացույց են անում Հանրապետության հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները մոտ 20 րոպե նստացույց են արել Մաշտոց–Ամիրյան խաչմերուկում, իսկ այժմ նստացույցը շարունակում են Հանրապետության հրապարակում:

Մինչ այդ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել էր ակցիայի մասնակիցներին և հայտարարել, որ փողոցն ինքնակամ չբացելու դեպքում ոստիկանությունը ֆիզիկական ուժ կկիրառի:

Օսիպյանը նաև հրահանգեց մոտեցնել ոստիկանական մեքենաները, սակայն ցուցարարները ոտքի կանգնեցին, շարունակեցին ճանապարհը և հասնելով Հանրապետության հրապարակ` կրկին նստեցին փողոցին:

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

 

Members of 'No to Robbery' initiative held a march of awareness from Charles Aznavour Square




Լրահոս