Հերս ու Խաչատրյանը մարտական ընկերներ են. մեր գլխին սարքեցին. ինչ է պատմում Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածի որդին. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու` Մհեր Աթաջանյանի խանութի լուսամուտների ուղղությամբ մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը քարեր էր նետել: Դեպքի հաջորդ օրը Աթաջանյանները դիմել էին Ազգային անվտանգություն ծառայությանը` խնդրելով իրենց ընտանիքի անդամներին եւ հարազատներին պաշտպանության միջոցներ տրամադրել: Սակայն ԱԱԾ-ն մերժել էր Աթաջանյանների դիմումը`  պատճառաբանելով, որ «երկու դեպքերն իրար հետ կապ չունեն, մասնավոր դեպքեր են»: Եվ դա այն դեպքում, երբ ոչ միայն Գ. Աթաջյանի, այլ նաեւ նույն գործով Կապանի բնակիչ երկրորդ մեղադրյալի՝ Հենրիկ Ավագյանի պաշտպանը եւս քանիցս հայտարարել է, թե՝ իրենց պաշտպանյալների այդ քաղաքում բնակվող ընտանիքները լուրջ վտանգի են ենթակա, իսկ խանութի պատուհանների պատմությունը միայն սկիզբն է: Ավելին, մամուլում եւս եղան ոչ քիչ թվով հրապարակումներ, թե՝ Աթաջանյանների վրա ճնշումներ են իրականացվում, նրանք վախի մեջ են: Թե իրականում ինչ վիճակ է տիրում, փորձեցինք պարզել Գ. Աթաջանյանի որդուց` հարձակման ենթարկված խանութի տեր հանդիսացող Մհեր Աթաջանյանից, ում խոսքը ներկայացնում ենք աննշան խմբագրումներով:

-Ձեր հայրը մեղադրվում մարզպետի դեմ իրականացված մահափորձի մեջ, ի՞նչ կասեք այդ առնչությամբ:

– Խոր ցավ եմ ապրում, որ ինչ-որ մարդիկ հորս ներքաշեցին այս պատմության
մեջ: Մենք ամաչում ենք, որ հենց մեր հորն են մեղադրում պարոն Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի մեջ: Մենք բոլորս էլ շահագրգռված էինք, որ շուտ գտնեն այն մարդուն, ով փորձել է սպանել մարզպետին, μայց ստացվեց, որ մեզ մեղադրեցին էդ սարսափելի գործի մեջ: Հերս ու Խաչատրյանը մարտական ընկերներ են եղել, հիմա էլ են նորմալ հարաբերություններ ունեին: Էդպիսի դեպք չի եղել, որ մենք կամ մեր հարազատներից մեկը դիմի մարզպետին, ու ինքը մեզ չօգնի. դաժե երբ մարզպետ չէր, օգնում էր ձեռից եկածով: Մենք հո ուտող-ուրացողներ չենք կամ ինչի՞ պետք ա ուզեինք սպանել իրան, մեզ ի՞նչ էր արել, կարո՞ղ ա մեր աշխատածով, մեր օդ ու ջրով էր ապրում էդ մարդը: Ազնվությամբ եմ ասում, քուրս, մեր սիրտը տրաքում ա, երբ պատկերացնում եմ, թե հերս ինչ վիճակում է բերդում. խեղճ մարդու գլխին անտեղի սարքեցին:

– Բայց ո՞վ կարող էր սարքել եւ ինչո՞ւ:

– Է՜, ինչ իմանամ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս