Դեռևս անցած տարի սահմանում լարվածության աճի դրդողը Ռուսաստանն էր. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան վերջին զարգացումներին, կարծիք հայտնեց, որ բավականին բարդ և բազմակողմանի գործընթացներ են սկսվել:

«Բազմաթիվ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, պետական այրեր թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե Ռուսաստանի, թե Եվրոպայի լուրջ մտահոգություններ էին արտահայտել, որ այս ամառ սպասվում են նոր բախումներ կամ լարվածության նոր աճ ԼՂ հակամարտության շփման գծի երկայնքում»,-նշեց նա:

Նրա խոսքով, դեռևս անցած տարի սահմանում տեղի ունեցած լարվածության աննախադեպ աճի բռնկումների դրդողը Ռուսաստանն էր, ինչը երևաց Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը: «Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսասանի նախագահ Պուտինը խոսում էին Ռուսաստանի բացառիկ դերի մասին ԼՂ հակամարտությունում»,-հավելեց Շահնազարյանը:

Իսկ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարևորեց դեսպան Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը՝ տված ռուսական լրատվամիջոցներից մեկին, որտեղ նա խոսել է ղարաբաղյան հակամարտությունը բանակցային գործընթացում կարգավորելու մասին:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս