Դավթաշեն-Զովունի ճանապարհին մեքենան բախվել է գովազդային վահանակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին՝ «Դուբայ» համալիրի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերտաիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 19 UL 731 պետհամարանիշի (վարորդ` Ռ. Ա., ծնվ. 1961 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակին:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ.Ա., ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:




Լրահոս