Մարզպետի որդու կողմից ծեծի ենթարկված Զաքարյանին վիրահատել են 5-րդ անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետի որդու կողմից ծեծի ենթարկված Հարություն Զաքարյանը հուլիսի 25-ին մեկնել է Մոսկվա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրան երեկ Մոսկվայում կրկին վիրահատել են` տեսողությունը վերականգնելու համար: Սա Հարություն Զաքարյանի 5-րդ վիրահատությունն է:

Հարությունը հունիսի 30-ին, ըստ էության Հայաստան էր վերադարձել մեկ նպատակով, որպեսզի ցուցմունք տար եւ պատմեր, թե ինչ է տեղի ունեցել մայիսի 2-ին Սդղլի գյոլի մոտ: Հենց Հարություն Զաքարյանի ցուցմունքից էր կախված մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի ճակատագիրը, որը, ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց:

Հուսանք՝ վիրահատությունը կօգնի Հարությունին՝ վերականգնելու տեսողությունը, ինչի համար բժիշկները հույս չեն տալիս:




Լրահոս