Հերթական ահաբեկչությունը Թուրքիայում. պայթեցվել է երկաթգիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հյուսիս-արևելյան Կարս նահանգում երկաթգծի աշխատողը դարձել է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (РКК)  զինյալների զոհը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Հուլիսի 30-ին РКК զինյալները հեռահար կառավարմամբ ռումբ են տեղադրել ռելսների տակ` փորձելով պայթեցնել Էրզրումից Կարս ընթացող բեռնատար գնացքը: Գնացքը չի շրջվել, սակայն վնասվել է երկաթգիծը:  Տեղեկացվում է, որ ահաբեկիչները կրակ են բացել երկաթգծի աշխատակիցների ու նրանց ուղեկցող անվտանգության ծառայության աշխատակիցների վրա, ովքեր ժամանել էին վնասված երկաթգիծը վերանորոգելու համար:

«Աշխատակիցներից մեկը սպանվել է գլխին կրակոցով, անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը վիրավոր է ու տեղափոխվել է տեղի հիվանդանոց»,- մեջբերում է «Անադոլուն» Կարս նահանգի նահանգապետ Ադեմ Ունալին:




Լրահոս