Անգլիայի առաջնությունն ամենալավն է աշխարհում, բայց լավագույն ակումբը «Բարսելոնա»-ն է. Լուիս Սուարես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի  հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է իր կարիերայի շարունակման հնարավորության և խոսել անգլիական և իսպանական լիգաների մասին:

«Ես կցանկանայի իմ կարիերան ավարտել այնտեղ, որտեղ սկսել եմ` «Նասյոնալ»-ում: Բայց կցանկանայի երբևէ վերադառնալ նաև «Այաքս»:  ՄԼՍ-ը նույնպես վատ տարբերակ չէ: Միգուցե դա երբևէ կայանա, քանի որ ԱՄՆ-ում շատ են սիրում ֆուտբոլը և մարդիկ սկսել են հաճախել մարզադաշտեր:

Կարծում եմ, որ անգլիական Պրեմիեր լիգան լավագույնն է աշխարհում: Բայց ամենալավ ակումբը «Բարսելոնա»-ն է: Ինձ չեմ համարում լավագույններից մեկն աշխարհում, բայց հաճելի է խաղալ լավագույն ակումբներից մեկում», – նշել է Սուարեսը:




Լրահոս