Beeline-ն արդեն նաև Instagram-ում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

31 հուլիսի 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Instagram սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջի գործարկման մասին: Նոր էջում սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան տեղեկատվություն ստանալ ընկերության կողմից իրականացվող ծրագրերի, միջոցառումների, աշխատակցիների և ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև կկարողանան հետևել ընկերության նորություններին:

«Հաշվի առնելով վերջին շրջանում Instagram սոցիալական ցանցի լսարանի շարունակական աճը Հայաստանում` մենք որոշում կայացրինք ստեղծել մեր էջը և լինել հաճախորդների կողքին նաև այս օնլայն հարթակում: Beeline Armenia պաշտոնական էջում մենք կներկայացնենք մյուս սոցիալական ցանցերից տարբերվող նոր և հետաքրքիր բովանդակություն, ինչպես նաև անակնկալներ և նորույթներ Instagram-ում ակտիվ մեր օգտատերերի համար: Միացեք մեզ նաև Instagram-ում, օգտվեք մեր պարզ և հարմար ծառայություններից, ինչպես նաև կիսեք ձեր վառ ու պայծառ տպավորությունները մեզ հետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը։

Instagram սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կարող եք միանալ հետևյալ հղումով. https://instagram.com/beeline_armenia/

Նշենք, որ Beeline-ի պաշտոնական էջերը գործում  են նաև Facebook և Odnoklassniki սոցիալական ցանցերում` հետևյալ հղումներով.  https://www.facebook.com/beeline.am   http://ok.ru/beelinearm ։




Լրահոս