Ջուլիա Ռոբերթսը 13 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվում է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմտյան ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը ամուսնալուծվում է Դեննի Մոդերից, ում հետ ապրել է ավելի քան 13 տարի:

julia-roberts-768

«Կարո՞ղ է արդյոք գեթ մեկ ամուսնություն գոյատևել Հոլիվուդում»,- հարցադրում է Hollywood Life-ի հեղինակը: Ռոբերթսը ծանոթացել է իր ամուսնու հետ 2001 թ՝ «Մեքսիկացին» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նա օպերատոր է աշխատել: Այժմ, զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքերով` Մոդերը ցանկանում է ամուսնալուծվել:

05j2qq2u

«Դեննին պարզապես զգում է, որ նրանց հարաբերությունները դադարել են լինել ազնիվ ու գործընկերական»,- հայտնել է աղբյուրը: Նա նշել է, որ Ռոբերթսը միշտ ամեն ինչ անում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում, բացի այդ, նա չափազանց էմոցիոնալ է. կարող է սկանդալ սարքել, իսկ մեկ րոպե անց ներողություն խնդրել: Իսկ դերասանուհին ամուսնուն մեղադրել է այն բանում, որ վերջինս նրան չի աջակցել, երբ մահացել են իր մայրն ու քույրը:




Լրահոս