Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են գազի գնի զեղչի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas ընկերությունը գազի զեղչի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախարարի խոսքերով` զեղչը կազմել է 10.25%:

«Մեր տեղեկությունների համաձայն` «Գազպրոմի» ու Botas ընկերության միջև զեղչի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել: Զեղչը կազմել է 10.25%»,- հայտարարել է Նովակը:

Հավելենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան հետաձգել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ բանակցությունները` գազի գնի վերաբերյալ անհամաձայնության պատճառով:




Լրահոս