Խանջյան փողոցում պարանոցից պոկել էր թանկարժեք ոսկյա շղթան և փախել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Փ. Բյուզանդի 1/Ա հասցեի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռաֆայել Զ.-ին, ներկայացրել 1999 թ. ծնված Հ. Օ.-ին և հրավիրել 1989 թ. ծնված Էթերի Վ.-ին:

Պարզվել է, որ Հ. Օ.-ն նույն օրը, ժամը 17.30-ին, Խանջյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ քաշել պոկելով` բացահայտ հափշտակել է Էթերի Վ.-ի պարանոցի ոսկյա շղթայի կախազարդը և դիմել փախուստի` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Հ. Օ.-ի անձնական խուզարկությամբ՝ գուլպայի միջից հայտնաբերվել է սպիտակ թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը, ըստ վերջինիս, իրեն է տվել Ռաֆայել Զ.-ն:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է քննություն




Լրահոս