Մխիթարյանը եզրում ապահովում է անհրաժեշտ արագություն. Տուխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է  Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղին և գովել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Այս փուլում ավելի լավ է տանել բարդ, բայց վաստակած հաղթանակ, քան հասնել հեշտ առավելության։ Սա լավ փորձություն էր, գոհ եմ արդյունքից և մեր թիմի դինամիկ խաղից։

Մխիթարյանը եզրում ապահովում է անհրաժեշտ արագություն։ Մենք օգտագործեցինք կիսապաշտպանության արագությունը»,- նշել է Տուխելը:

Նշենք, որ «Վոլֆսբերգերի» դեմ խաղում Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։




Լրահոս