57-ամյա կնոջ դաժան սպանությունը հարևանը միայնակ չէր իրականացրել. ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շահադիտական նկատառումներով կատարված սպանության մեջ մեղադրվող Արմենի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան:

Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 7-ին: Armlur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկանում է, որ 30-ամյա Արմենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ զուգորդված ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2014 թվականի սեպտեմբերի 7-ին իր 57-ամյա հարևանուհու տան բակի ցանկապատից ապօրինի մուտք է գործել բակ, այնուհետև տան մուտքի ներքին փականով կողպված մետաղապլաստե դուռն առարկայի գործադրմամբ բացելով` ներխուժել տուն:

Տան ննջասենյակում հարձակվել է անկողնում պառկած տուժողի վրա, հարվածել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին, պատճառել առողջությանը ծանր վնաս, նրան գցել է ննջասենյակի անկողնու վրա: Ապա սավանը պատռելով` կապել է տուժողի ձեռքերը, բութ առարկայով տուժողի սեռական օրգանի շրջանում պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող` արյունազեղման ձևով մարմնական վնասվածք:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Արմենը տուժողից հափշտակել է 153 հազար դրամ ընդհանուր արժողության ոսկյա մատանի, մեկ զույգ ոսկյա ականջօղերը և 40 հազար դրամ արժողության մեկ զույգ ոսկյա ականջօղ: Արմենը տակնուվրա է արել ննջասենյակի գույքը, ձեռքով սեղմել տուժողի պարանոցը, խեղդելով՝ սպանել է նրան և վերը նշված ոսկյա զարդերն իր հետ վերցնելով մյուսների հետ դիմել է փախուստի: Արմենը 2014թ. նոյեմբերի 27-ից գտնվում է կալանքի տակ:




Լրահոս