Անգլիայում ավիավթարի հետևանքով զոհվել են Բեն Լադենի ընտանիքի անդամնե՞րը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Հեմփշիր կոմսության մոտակայքում գտնվող Բլեկբուշ օդանավակայանի հարևանությամբ ոչ մեծ Embraer ինքնաթիռի կործանման հետևանքով, հնարավոր է, զոհվել են թիվ մեկ ահաբեկիչ Հուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը. իր էջում հայտնում է The Daily Mail-ը:

«Բրազիլիայում կառուցված ինքնաթիռը պայթել է այն բանից հետո, ինչ ընկել է կայանված մեքենաների վրա. այդ ամենի հետևանքով զոհվել են օդաչուն ու 3 ուղևորները, որոնք, ինչպես ենթադրվում է, եղել են բեն Լադենի ընտանիքի անդամները»,- պարզաբանել է հրատարակչությունը:

Թերթի տվյալներով` Embraer Phenom 300 մասնավոր ինքնաթիռը պատկանել է Salem Aviation ընկերությանը, որը վերահսկում էր Բեն Լադեն ընտանիքը:




Լրահոս