Դի Մարիան իսկապես ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ. Պաստորե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն հայտնել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան իսկապես նրան հայտնել է փարիզյան ակումբի ֆուտբոլիստ դառնալու ցանկության մասին:

«Ես Դի Մարիային խնդրել եմ տեղափոխվել ՊՍԺ: Նա ինձ շատ հարցեր է տվել ակումբի, քաղաքի և ընտանիքի հետ ապրելու պայմանների մասին: Նա ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ: Անխելը հիանալի ֆուտբոլիստ է, նա կարող է առանցքային խաղերում նույնիսկ միայնակ հաղթանակ տանել», – նշել է Պաստորեն:




Լրահոս