Դամասկոսի կենտրոնը շուրջ 50 անգամ ռմակոծվել է. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինյալները զանգվածային գնդակոծության են ենթարկել Դամասկոսի կենտրոնական թաղամասերը, Սիրիայի մայրաքաղաքի փողոցներում շուրջ 50 արկ է պայթել, նախնական տվյալներով՝ 4 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել: Այս մասին այսօր «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Աբու-Իսխակ քաղաքի բնակիչներից մեկը:

«Ռմբակոծությունը սկսվել է առավոտյան: 50-ից ոչ պակաս ռմբակոծություններ, բոլորը` քաղաքի կենտրոնում: Մի քանի արկ պայթել է ՍԱՆԱ գործակալության շենքից ոչ հեռու: Շտապօգնության մեքենաները տարել են 4 զոհվածի դի, 20 մարդ, միգուցե և ավելին վիրավորվել են»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Գնդակոծությունն իրականացվել է Ջոբար ու Դումա բնակավայրերից, որոնք տեղակայված են Դամասկոսի արվարձաններում:

Վերջին ամիսներին Սիրիայում ականակոծությունների թիվը շատացել է: Ամենից հաճախ արկերն ընկել են կենտրոնական հրապարակներում ու քաղաքի պատմական շրջաններում, որտեղ բնակվում են քրիստոնյաներ: 3 շաբաթում զոհվել է 12 խաղաղ բնակիչ:




Լրահոս