Թուրքիայում նռնակի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավոր կուսակցության զինյալները հարձակվել են թուրքական առաջնագծի վրա, փոխանցում է Reuters-ը:

Ինչպես նշվում է, նռնակի պայթյունի արդյունքում զոհվել է մեկ թուրք զինծառայող ու երկու զինյալ:

Հարձակումը տեղի է ունեցել Դիարբեքիր քաղաքի մոտակայքում, հայտնել են անվտանգության ուժերից:

Առնվազն 4 զինծառայող ու անվտանգության մեկ աշխատակից վիրավորվել են:




Լրահոս