Որ դիրքով քնելն է օգտակար մարդու օրգանիզմի համար. պարզվում է մարդկանց մեծ մասը սխալ դիրքով է քնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ քունը հանդիսանում է մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջության ամենակարևոր բաղկացուցիչը: Սակայն քչերը գիտեն, որ քնի որակը պակաս կարևոր չէ, քան դրա քանակը: Համաձայն գիտնականների բազմաթիվ հետազոտությունների՝ քնի դիրքից է կախված մաշկի որակը, մարսողակ համակարգը և անգամ իմունիտետը: Այսօր ձեզ կպատմենք, թե որ կողմի վրա քնելն է ավելի առողջարար:

1

Մեջքի վրա քունը նպաստում է խռռացնելուն, դժվարացնում է շնչառությունը, իսկ դա վտանգավոր է աստմայով հիվանդների կամ այն մարդկանց համար, ովքեր ունեն ապնոէ (շնչառության ժամանակավոր ընդհատմանը): Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր քնում են մեջքի վրա, արյան մեջ ունեն թթվածնի պակաս, իսկ դա նպաստում է շնչառական հիվանդությունների զարգացմանը:

image

Աջ կողմի վրա քնելու սովորությունը կարող է հանգեցնել մարսողության հետ խնդիրների: Լիմֆատիկ համակարգի աշխատանքի դանդաղեցումը կանգնեցնում է օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերումը, ինչը հանգեցնում է մահացու հիվանդությունների առաջացման վտանգին:

image

Ձախ կողմի վրա քունն ամենաօգտակարն է: Այն ակտիվացնում է մարսողական համակարգը, հատկապես ստամոքսինը և ենթաստամոքսային գեղձինը, օգնում է լիմֆատիկ համակարգին օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը:

image (1)




Լրահոս