Արաբկիրցի զինծառայողների ծնողները կտեսակցեն իրենց զավակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 13-ին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության անդամները վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ մեկնել են ԼՂՀ: Այցի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ արաբկիրցի զինծառայողների 58 ծնողներ հնարավորություն կստանան տեսակցել Հայաստանի հարավ-արևելյան զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ նման նախաձեռնությունների արդյունքում զինվորների շրջանում բարոյահոգեբանական ու մարտական ոգին ավելի բարձր է պահվում:




Լրահոս