Օսկարը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Օսկարը կարող է բաց թողնել Անգլիայի Պրեմյեր լիգայի երկրորդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպումը, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ակումբի բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ որակազրկված Տիբո Կուրտուայի և վնասվածք ունեցող Օսկարի, կարող են խաղալ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ:

Պորտուգալացի մասնագետը ընդգծել է, որ կիսապաշտպանը վնասվածքը ստացել է մարզման ժամանակ: Հավելենք, որ երկու թիմերի հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին:




Լրահոս