ԶՎԱՐԹՆՈՑԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Զվարթնոց”-ը ճանաչվել է ԱՊՀ լավագույն օդանավակայան “Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-իե ընթացքում: Այս մասին գրում է “Արմենպրես”-ը՝ վկայակոչելով “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ին: Հունվարի 30-ին Դուբայում հրապարակվել են ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները: Անվանակարգերը տարբեր էին` “Աշխարհի լավագույն օդանավակայան”, “Միջին Արևելքի լավագույն օդանավակայան”, “Եվրոպայի լավագույն օդանավակայան” և այլն: Ըստ “ԱՊՀ, Ռուսաստանի և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան” անվանակարգի քվեարկության արդյունքների` Երևանի “Զվարթնոց” միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում:
 Զվարթնոցից բացի, ԱՊՀ-ից ընտրվել են ևս չորս` Մոսկվայի “Դոմոդեդովո” և “Շերեմետևո”, Սանկտ Պետերբուրգի “Պուլկովո” և Բիշքեկի “Մանաս” օդանավակայանները: Քվեարկությունն ընթացել է ավելի քան մեկ ամիս:




Լրահոս