Հետաքննության մարմնի 7 աշխատակիցներ ենթարկվել են տույժերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները 2012թ. ընթացքում դատախազական հսկողություն եւ դատավարական ղեկավարում են իրականացրել 134 քրեական գործերով եւ թվով 326 նյութերի նախապատրաստման նկատմամբ:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախապատրաստված 326 նյութերից 89-ով հարուցվել են քրեական գործեր, 189-ով մերժվել է քրեական գործի հարուցումը (187-ը` արդարացման, 2-ը` ոչ արդարացման հիմքով), ըստ ենթակայության ուղարկվել են 6 նյութեր, իսկ 42 նյութեր մնացել են անավարտ:
Վարչության դատախազների կողմից 2 նյութերով վերացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կայացրած որոշումներ, տրվել են 5 գրավոր ցուցումներ:
2012թ. ընթացքում դատավարական ղեկավարում իրականացված 134 քրեական գործերից նախաքննությամբ ավարտվել են 59-ը, որոնցից 17-ը կարճվել են, իսկ 42-ը` 58 անձի նկատմամբ, ուղարկվել են դատարան` 55 անձին դատի տալու, իսկ 3 անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու միջնորդությամբ:
Վարչության դատախազների կողմից ստուգվել է 51 քրեական գործերով վարույթը կասեցնելու մասին որոշումների  օրինականությունը, որոնցից մեկով վերացվել է կայացված որոշումը:
4 քրեական գործեր ուղարկվել են ըստ քննչական ենթակայության, վարույթում անավարտ են մնացել 20 գործեր: Դատախազների կողմից տրվել է 7 գրավոր ցուցում:
Հետաքննության մարմինների կողմից թույլ տրված խախտումների փաստերով  ծառայողական քննություն անցկացնելու կապակցությամբ բերվել են 6 միջնորդություններ, որոնցով հետաքննության մարմնի 7 աշխատակիցներ ենթարկվել են տույժերի:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին ուղարկվել է 2 հաղորդում, որոնցից մեկը վերաբերել է քրեակատարողական համակարգում տիրող հանցավորության վիճակին, իսկ մյուսը` ՔԿՀ-ում արձանագրված ինքնավնասումների կատարմանը ծնող պատճառներին եւ նպաստող պայմաններին:
Վարչության դատախազները 44 քրեական գործերով պաշտպանել են մեղադրանքը, մասնակցել 502 դատական նիստի, այդ թվում` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վեաբերյալ գործերով` 257, պատիժը կրելուց ծանր հիվանդության պատճառով ազատելու վերաբերյալ գործերով` 5, հարկադիր բուժումը փոխելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ` 61, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը փոփոխելու կամ դադարեցնելու գործերով` 115 եւ այլ գործով` 19 դատական նիստերի:
2012թ. ընթացքում վարչության կողմից պատիժներ եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմիններում կատարվել են 12 ստուգումներ եւ ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ պատկան մարմիններին ուղարկվել են 6 հաղորդումներ:
Վարչության դատախազների կողմից կայացված 7 որոշումներով կասեցվել են օրենսդրությանը հակասող ակտերի գործողությունը եւ դրանք վերանայելու միջնորդագրեր է ներկայացվել, որոնց արդյունքում համապատասխան ակտերը վերանայվել են:
Պետական շահերի պաշտպանության  բնագավառում կատարվել են 13 ուսումնասիրություններ, որոնցով ներկայացվել է 1 հաղորդում եւ թվով 10 հայցադիմում է  ներկայացվել դատարան` պարտապանի բաժնեմասն առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու համար, որոնցից 6-ը բավարարվել են, 1-ը մերժվել է 3-ը ընթացք մեջ են:




Լրահոս