Օտարերկրյա քաղաքացին պայուսակը մոռացել է տաքսիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 13-ին օտարերկրյա քաղաքացի, 1974 թ. ծնված  Անդրե Ս.-ն ոստիկանության  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմում էր ներկայացրել, որ իր ընկերը`  օտարերկրյա քաղաքացի, 1958 թ. ծնված Մինաս Խ.-ն նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զաքյան փողոցից նստել է պատահական տաքսի ավտոմեքենա, ուղևորվել օդանավակայան և ավտոմեքենայի սրահում մոռացել է իր ձեռքի պայուսակը, որում եղել են տեսախցիկ, բջջային հեռախոս, 2.900 դոլար, 400 Եգիպտական Հանրապետության գումար, դյուրակիր համակարգիչ և իր անձնական փաստաթղթերը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ավտոմեքենայի վարորդը 1982 թ. ծնված  Արսեն Մ.-ն է, որը նույն օրը հրավիրվել է  ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս