Արթուր Օսիկյանը կանչվել է նախագահական. արդարադատության նախարարի ընտրությունն արվա՞ծ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեկ հրավիրվել է նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետին կանչել է տեղեկացնլու, որ ինքը հենց նրան է ցանկանում նշանակել ՀՀ արդարադատության նախարար: Սակայն, ամենայն հավանականությամբ, նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի ՀՀԿ գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստում Օսիկյանի թեկնածությունը ներկայացնելուց հետո:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Արթուր Օսիկյանից ճշտել վերը բերված լուրերը, սակայն Օսիկյանի հեռախոսին պատասխանեց այլ մարդ՝ ասելով, որ ՔԿՎ պետը զբաղված է: Հիշեցնենք, որ մինչ երեկ նախարարի թափուր պաշտոնի հիմնական թեկնածուն համարվում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը, սակայն վերջին օրերին նրա թեկնածության գլխին «մութ ամպեր» են կուտակվել, որի մասին գրել էինք երեկվա համարում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս