Ի՞նչն է եղել համագյուղացիների անհամաձայնության պատճառը, որը հանգեցրեց Պտղնիում հեղինակություն համարվող տղամարդու սպանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Կոտայքի մարզի Պտղնի գյուղում կրծքավանդակին ստացված հրազենային վնասվածքից մահացել է Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանը:

Armlur.am-ը ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացավ, որ սպանության մեջ կասկածվում է Արմեն Բաղդասարյան անունով տղամարդ, ով ձերբակալված է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն:

Armlur.am-ի հետ զրույցում Պտղնիի համայնքապետ Առաքել Վիրաբյանը հայտնեց, որ այս պահին որևէ մեկը չի կարողանում պատկերացնել՝ ինչը կարող էր լինել սպանության դրդապատճառ: Համայնքապետի խոսքով, գյուղացիներն անգամ չգիտեն՝ նախկինում սպանվածն ու կասկածյալը տարաձայնություններ ունեցել են, թե ոչ. «Դեռ ոչինչ չգիտենք: Թե ինչ կռիվ է եղել, ինչ հարցեր են քննարկել, ինչպես է եղել, այս պահին պատկերացում չունենք»,- հավելեց մեր զրուցակիցը:

Վերջինիս փոխանցմամբ, սպանվածը գյուղում ձկնաբուծարան ունի: Ի դեպ, լուրեր են շրջանառվում, թե Արսեն Ազիզյանը Պտղնիում հեղինակություն է համարվում, իսկ սպանության մեջ կասկածվողի հետ նախկինում ծեծկռտուքի մեջ է ընկած եղել:




Լրահոս