«Բորուսիա»-ՕԴԴ. Մխիթարյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի պատասխան խաղի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն հանդիպել էր նորվեգական ՕԴԴ-ին:

Դորտմունդյան ակումբը 19-րդ րոպեին պարտվում էր 0:1 հաշվով, բայց Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի արդյունքում հաշիվը հավասարվեց, իսկ հետո Ռոյսի հեթ-տրիկն ու Կագավայի ու Գյունդողանի գոլերն ապահովեցին թիմի հաղթանակը:

Այսպիսով` Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ:

Բորուսիա «Դորտմունդ» – ՕԴԴ՝ 6:2 (4:3)

Մխիթարյան (25), Ռոյս (27), Ռոյս (32), Կագավա (40), 5:1 Գյունդողան (51), Ռոյս (57) , Կագավա (90) – Հալվորսեն (19),  Բերգ (64)




Լրահոս