Facebook-ը նոր ռեկորդ է սահմանել՝ օրական 1 մլրդ. հաճախորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցկայքի հաճախելիությունը հասել է ռեկորդային ցուցանիշի, օրական 1 մլրդ մարդ. այս մասին իր էջում հայտնել է սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

«Ես շատ հպարտ եմ մեր միությամբ ու առաջընթացով, որին մենք հասել ենք: Մեր միությունը յուրաքանչյուրին խոսքի իրավունք է տալիս ու ժամանակակից աշխարհի բոլոր հնարավորությունները ներկայացնում»,- գրում է Ցուկերբերգը:

«Ավելի բաց ու հասանելի աշխարհն ավելի լավ աշխարհ է»,- ընդգծում է սոցկայքի հիմնադիրը:

Ցուկերբերգը հավելում է, որ այդ օրը աշխարհի յուրաքանչյուր 7-րդ մարդ մտել է սոցկայքի իր էջ ու բոլորից շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

 




Լրահոս