Այսօր կառավարության նիստում կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացնում էր կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում «N 62 ավագ դպրոց» բառերը «Թաթուլ Կրպեյանի անվան N 62 ավագ դպրոց» բառերով փոխարինելու մասին նոր որոշում:
Սակայն նա երկու անգամ սխալ արտաբերեց Կրպեյանի ազգանունը` ասելով Կրեպյան: «Այս որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրեպյանի ծննդյան 50-րդ տարեդարձը նշելու նպատակով վարչապետի կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից մշակված հոբելյանական միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ»,- արտաբերեց Հարությունյանը: