«Սարգսյան Սերժը խաբել է ժողովրդին». «Ոչ թալանին»-ը սկսում է ակտիվ պայքարը հոսանքի թանկացման և սահմանադրական փոփոխությունների դեմ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը նոր թափ է ստանում: Այս անգամ «Ոչ թալանին» նախաձեռնությունը պայքարում է էլէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ: Նախաձեռնության անդամները հստակ պահանջում են չեղարկել որոշումը և սակագինը թողնել անփոփոխ, չնայած որ նախկին սակագինը ևս ուռճացված էր:

Members of ‘No to Robbery’ initiative tried to occupy Baghramyan Avenue but the Police prevented them

Այս պահանջով երեկ` սեպտեմբերի 1-ին երիտասարդները հավաքվել էին Սիրահարների այգում, որտեղից էլ շարժվեցին դեպի նախագահական: Սակայն, ճանապարհին հանդիպեցին ոստիկանական խոչընդոտի: Ոստիկանությունը սկզբում թույլ չտվեց անցնել նախագահական նստավայրի դիմաց, քանի որ, ըստ նրանց, ակցիաները պետք է անցկացվեն ռազմավարական շանակություն ունեցող կառույցներից ողջամիտ հեռավորության վրա: Այս դեպքում ոստիկանության համար ողջամիտ հեռավորությունը նախագահականի դիմացի մայթն էր: Ոստիկանության հետ «բանակցություններից» հետո, ակտիվիստների ճանապարհը բացվեց` պայմանով, որ անօրինական գործողություններ չարվեն: Երիտասարդները բավական կոշտ հայտարարություններով դիմեցին Սերժ Սարգսյանին. «քեզ որպես նախագահ չեն հարգում, դուրս արի պատասխանի գոնե որպես տղամարդ հարգեն», «Սերժիկ սուտասան»:

Members of ‘No to Robbery’ initiative tried to occupy Baghramyan Avenue but the Police prevented them

Իրենց հայտարարությունն անելուց հետո երիտասարդները սկսեցին Բաղրամյան պողոտան տարբեր կողմերից փակել: Ստեղծվեց անկառավարելի իրավիճակ: Ոստիկանները պողոտայի տարբեր հատվածներից ակտիվիստներին գրկած տեղափոխում էին մայթ: Եվ այսպես մի քանի ժամ շարունակ: Նույնիսկ ոստիկանության աշխատակիցներից մեկը շնչակտուր ասում էր իր ծառայակցին. «սենց չի լինի, պետքա տանել»: Դա նշանակում էր` պետք է բերման ենթարկել ակտիվիստներին: Եվ այդպես էլ եղավ: Բաղրամյան պողոտայից 6 հոգի բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի և Կենտրոնի բաժիններ, այդ թվում մեկ անչափահաս:

Members of ‘No to Robbery’ initiative tried to occupy Baghramyan Avenue but the Police prevented them

Այդ նույն ժամանակ Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամներն ի պաշտպանություն  բերման ենթարկված ակտիվիստների սկսկեցին հրապարակին հարակից փողոցները փակել, որից հետո նրանցից 8 հոգու ևս բերման ենթարկեցին: Բոլոր ակտիվիստներն ավելի ուշ ազատ արձակվեցին:

Members of ‘No to Robbery’ initiative tried to occupy Baghramyan Avenue but the Police prevented them

Դրանից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները երթով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ` իրենց հերթին սատարելու «Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստներին: «Ոչ թալանին» շարժման անդամները հայտարարեցին, որ սեպտեմբերի 11-ին ժամը 18:30-ին իրենք կրկին հավաքվում են և այլ ձևերով են շարունակելու պայքարել հոսանքի թանկացման դեմ: Շարժման անդամ Մաքսիմ Սարգսյանը, սակայն չցանկացավ առավել մանրամասն ներկայացնել իրենց հետագա քայլերը, ռազմավարությունը և պայքարի ճանապարհը: Սակայն, նա չբացառեց, որ կլինեն նստացույցեր, անհնազանդության այլ ձևեր, ընդհուպ մինչև Բաղրամյան պողոտայի կրկնություն: Հավելենք նաև, որ նախաձեռնությունը նաև դեմ է սահմանադրական փոփոխություններին, որի դեմ ևս կպայքարի:

Քրիստինա Աղալարյան

Members of ‘No to Robbery’ initiative tried to occupy Baghramyan Avenue but the Police prevented them




Լրահոս