Ադրբեջանում «Իսլամական պետության» մի խումբ զինյալներ են չեզոքացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում  չեզոքացվել է երկրի քաղաքացիների մի խումբ, ովքեր մասնակցել են Սիրիայում ու Իրաքում ապօրինի զինված խմբավորումների, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում ռազմական գործողություններին: Այս մասին ասվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հավելենք, որ Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» կազմում մարտնչող ադրբեջանցի ջիհադիստների թիվը բավականին մեծ է: Վերջին շրջանում Սիրիայից պարբերաբար տեղեկություններ են ստացվում ադրբեջանցի իսլամիստների զոհվելու մասին:




Լրահոս