«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հիանալի ակումբ է. Շվայնշտայգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կիսվել է ակումբի մասին իր կարծիքով:

«Իհարկե, այստեղ ամեն ինչ ինձ համար նոր է, բայց ինձ շատ դուր է գալիս: Հիանալի ակումբ է, սակայն, ցավոք մենք վերջին երկու խաղերում միավորներ կորցրեցինք: Եթե հաղթեինք, հիմա ավելի բարենպաստ դիրքում կլինեինք: Կարծիք կա, որ Մանչեսթերն այնքան էլ գեղեցիկ չէ, սակայն ես կարծում եմ, որ այստեղ մարդիկ շատ լավն են և հարգալից: Ընդ որում, քաղաքը ևս շատ գեղեցիկ է», – ընդգծել է Շվայնշտայգերը:




Լրահոս