Մոսկվայում ծեծի են ենթարկել հայտնի հայազգի դերասանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի հայազգի դերասան Ալբերտ Մելիք-Փաշաևին ծեծի են ենթարկել Մոսկվայում: Այս մասին հայտնում է նրա PR-ծառայությունը:

Տեղեկացվում է, որ նրա հոգեկան հիվանդ երկրպագուն երկար հետապնդումից հետո ներխուժել է Մոսկվայում դերասանի բնակարան ու ծեծել է նրան, ենթադրաբար այն պատճառով, որ վերջինս հրաժարվել է ստորագրություն տալ ու նրա հետ լուսանկարվել: Այս պահին հանցագործը ձերբակալվել է, իսկ սիրված դերասանը գանգուղեղի ցնցումով հիվանդանոցում է:

Կատարվում է հետաքննություն:

Հավելենք, որ սիրված դերասան Ալբերտ Մելիք-Փաշաևը նկարահանվել է «Տաքսիստ-3», «Երջանիկ ենք միասին», «Պարոնայք ոստիկանները», «Անհավասար ամուսնություն», «Հավատարիմ սիրտ» ու շատ այլ սիրված ֆիլմերում:




Լրահոս