Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր սիրեցյալ ունի. The Daily Beast

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմտյան լրատվամիջոցներն հայտնում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր ընկերուհի ունի: Վերջին մի քանի օրերում մի քանի տեղեկատվական կայքեր հայտնել են, որ ՌԴ նախագահի նոր ընտրյալ է դարձել հանրահայտ մարզուհի Նատալյա Ռագոզինան:

Նման լուրեր սկսել են տարածվել այն բանից հետո, ինչ համացանցում  հայտնվել է Պուտինի ու բռնցքամարտիկի լուսանկարը:  Նախագահը օգոստոսի 29-ին այցելել է Սոչիում տեղի ունեցած «Պլոտֆորմա S-70» մարտական սամբոյի մրցաշարին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Սրա հետ մեկտեղ մրցույթին հետևել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Պատվավոր հյուրերի տրիբունայում նաև մի կին է եղել՝ Ռագոզինան:

Ինչպես նկատում է The Daily Beast-ը, սա առաջին դեպքը չէ, երբ սպորտային միջոցառումների ժամանակ Ռագոզինային նստեցնում են Պուտինի կողքին: 2011 թ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը ևս նստած էր Պուտինի կողքին Մոսկվայում Ֆյոդոր Եմելյանենկոյի ու ամերիկացի Ջեֆ Մոնսոնի միջև մենամարտի ժամանակ:




Լրահոս