Վահան Մարտիրոսյանը տարվել է ոստիկանության բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը տարվել է Ոստիկանության Արաբկիրի բաժին: Նրա նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում: Նշենք, որ Վահան Մարտիրոսյանն ավելի վաղ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որ իրեն ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահները ծեծի են ենթարկել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ակտիվիստ Վահան Մարիտրոսյանը Մհեր Սեդրակյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկվելուց հետո բնակություն էր հաստատել իր ծանոթներից Ռուզան Մարգունու բնակարանում: Ավելի ուշ, երբ հեռացել էր այնտեղից, Ռուզան Մարգունին դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ իր բնակարանից 3850 դոլար է անհետացել: Ըստ ամենայնի, Վահան Մարտիրոսյանին հենց կնոջ հաղորդման հիման վրա են տարել ոստիկանություն:




Լրահոս