Նաիրիտցիները թեկուզ աշխատանք չունենան, ամեն ինչ կանեն, որ Հայաստանը գործարանից չզրկվի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ հետո Շնեգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի «Նաիրիտ» գործարանի սնանկության գործով դատական հերթական նիստը: Հիշեցնենք, որ ապրիլին ՀԷՑ-ը հայցով դիմել էր դատարան` գործարանը սննանկ ճանաչելու և 1,2 մլրդ դրամ պարտքը վերադարձնելու պահանջով:

Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ` այս պահին դատարանի դիմաց են հավաքվել գործարանի աշխատակիցները, ովքեր անհամբեր սպասում են դատարանի վճռին:

«Նաիրիտ» գործարանի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այսօր եկել են որպեսզի իրենց ներկայությամբ թույլ չտան դատարանին` «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչել: Նա համամիտ չէ նախարար Երվանդ Զախարյանի այն հայտարարության հետ, թե գործարանը վերագործարկելուց հետո ընդամենը 500-600 աշխատակից կարող է լինել: Նա նշեց, որ եթե անգամ իրենք աշխատանքի չընդունվեն, միևնույնն է` ամեն բան անելու են, որպեսզի Հայաստանը Նաիրիտից չզրկվի: Իսկ համակարգող խմբի մեկ այլ անդամ Տիգրան Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք միևնույնն է կպայքարեն գործարանի վերագործարկման համար. կլինեն բողոքի ակցիաներ, փողոցների փակում և այլն.

«Ես չգիտեմ` ինձ կընդունեն աշխատանքի, թե ոչ, այնուամենայնիվ ես պայքարելու եմ Նաիրիտի վերագործարկման համար»: Նրա փոխանցմամբ, իրենց տեղեկություններ են հասել, որ այսօրվա դատական նիստը կհետաձգվի, ինչը, ըստ նրա, իրենց համար ավելի ձեռնտու կլինի, քանի որ հաջորդ դատական նիստին ակցիայի մասնակիցներն ավելի շատ:

Հիշեցնենք` երեկ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Կառավարությանն ավելի ձեռնտու է վերագործարկել գործարանը քան սննկացնել կամ լուծարել: Նախարարը, սակայն, դժվարացել է ասել` դատարանն ինչ վճիռ կկայացնի և ինչ տեղի կունենա գործարանը սնանկ ճանաչելուց հետո:

11989358_974791779244389_768470360_o

 

11992993_974791769244390_1218799635_o

 




Լրահոս