Armenian text to speach

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը մարզիչներ Արման Հարությունյանի և Արտյոմ Սիմոնյանի գլխավորությամբ մեկնել են Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցեն սեպտեմբերի 3-ից 13-ը կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականում հանդես կգան 46 կգ քաշային Արման Գալստյանը, 50 կգ քաշային Արթուր Բարեյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 57 կգ քաշային ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 63 կգ քաշային Սիփան Լևոնյանը և 66 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը:




Լրահոս