Սերժ Սարգսյանը հասկացրել է՝ ապագա ԱԺ-ում մանդատ ունենալու համար նախ պետք է սահմանադրական փոփոխությունների համար «լավ աշխատել». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ իր մոտ էր հրավիրել մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած եւ ներկայումս ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավորներին` թվով 10 հոգու: Նրանք այն պատգամավորներն են, ովքեր այդպես էլ չեն հասկանում, թե ապագա խորհրդարանում իրենց մանդատների խնդիրն ինչպես է լուծվելու: Բայց «այցելուները» նախագահականից դուրս են եկել «բավարարված» եւ երջանիկ դեմքերով: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նրանք այդպես էլ չեն ստացել իրենց համար կարեւոր հարցի պատասխանը` կոնկրետ ինչպես է լուծվելու իրենց ապագա պատգամավորական մանդատների խնդիրը:

Սերժ Սարգսյանն այդպես էլ չի «գաղտնազերծել», թե ԱԺ ապագա ընտրությունները համամասնական ընտրակարգի կոնկրետ ինչ տարբերակով են անցկացվելու: Նա ասել է, որ հարցերի պատասխաններն հայտնի կլինեն նոր Սահմանադրության նախագիծը ընդունելուց հետո միայն: Այլ կերպ ասած՝ հասկացրել է, որ ապագա ԱԺ-ում մանդատ ունենալու համար նախ պետք է սահմանադրական փոփոխությունների համար «լավ աշխատել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս