37-ամյա ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը թեկնածուական է պաշտպանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա Լեւոն Դոխոլյանը ցանկանում է ՀՀ կառավարման պետական ակադեմիայում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան պաշտպանել: Մենք պարզեցին, որ Լեւոն Դոխոլյանի թեկնածուական թեման կոչվում է. «Ձեռնարկատիրական գործունեության կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»: Նշենք, որ 37-ամյա ՕԵԿ-ական պատգամավորը 2011 թվականից սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տնտեսագիտություն եւ կառավարում բաժնի ասպիրանտուրայում: Պետական կառավարման ակադեմիայից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ Լեւոն Դոխոլյանն արդեն իսկ իրենց խորհրդին ներկայացրել է իր թեկնածուականի սեղմագիրը: Կառավարման ակադեմիայից հայտնեցին նաեւ, որ պաշտպանության օրը դեռեւս որոշված չէ: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին կհստակեցվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս