Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է «Սպարտակ»-ի լավագույն ֆուտբոլիստների եռյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրպագուները կիսապաշտպան Կվինսի Պրոմեսին ճանաչել են օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը ստացել է հարցման մասնակիցների 63 տոկոսի ձայնը։ Երկրորդ տեղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ 10 տոկոս, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ռուս կիսապաշտպան Ռոման Շիրոկովը՝ 7։




Լրահոս