Փլուզումներ, զոհ ու խուճապ Ադրբեջանում գրանցված երկրաշարժի հետևանքով (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում այսօր գրանցված 7 բալ հզորությամբ երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի երկու նահանգներում: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների ու տարերային աղետների հանձնաժողովը: Համաձայն տեղեկության՝ ցնցումները զգացվել են նաև էրզրում ու Իգդիր նահանգներում:

Ադրբեջանի Մինգյաչևիր բնակավայրի բնակիչները հզոր երկրաշարժից հետո հայտնվել են խուճապահար վիճակում ու վախենում են վերադառնալ իրենց տները: Բացի այդ, Շեքիի ու Օգուզի մի շարք բնակավայրերում որոշ շենքերի վրա ճաքեր են առաջացել:

111605_src

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև մեկ զոհի մասին: Համաձայն տեղեկության՝ 1987 թ ծնված Մելիքենդ գյուղի բնակչուհի Ռուխիա Իբադովնա երկրաշարժի պահին եղել է խորը ջրհորի մոտ: Ուժեղ ցնցումների հետևանքով 2 փոքրահասակ երեխաների մայրն ընկել է ջրհորը, իսկ  ջրհորում այդ պահին էլեկտրական ջրի շարժիչ է աշխատել, որը հոսանքահարել է կնոջը:

111622_src

111599_src

111598_src

111597_src

 

 




Լրահոս