«Քաջ գիտակցում եմ` որ ոլորտ և համակարգ եմ մուտք գործել». Արփինե Հովհաննիսյանը ժամանակ խնդրեց (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողներից ժամանակ է խնդրում` ծանոթանալու իր նախարարությունում առկա թերություններին, որից հետո ոլորտ առ ոլորտ կխոսի դրանց մասին: Այսօր Կառավարության հերթական նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը հարգում է Հանրապետական  կուսակցության կայացրած քաղաքական որոշումը:

«Բոլորիցդ ուզում եմ ժամանակ խնդրել: Իսկ իմ նշանակման հիմքերի և դրանց հետ կապված հարցերին ես չէ, որ պետք է անդրադառնամ: Այդպես է կայացվել քաղաքական որոշումը, ես էլ արդեն աշխատում եմ այդ պաշտոնում և կշարունակեմ այն հիմքերն ու բարեփոխումները, որոնք դրված են, իրականացնել»,- ասաց նախարարը:

Հովհաննիսյանը նշեց, որ ինքը գիտակցում է` որ ոլորտ, որ համակարգ է մուտք գործում. «Ստանձնելով այս պարտավորությունը և քաջ գիտակցելով որ ոլորտ և համակարգ եմ մուտք գործում` ես կարծում եմ `ավելի ուշ կանդրադառնանք ոլորտի խնդիրներին և դրանք վերացնելու իմ տեսլականին»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս