Սերժ Սարգսյանը վերընտրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում ամփոփեց փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններում բոլոր 1988 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները:
Քվեարկությանն ընդհանուր առմամբ 2.529.016 ընտրելու իրավունք ունեցողներից մասնակցել է 1.521.931-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 60.18%-ը:
Անվավեր է համարվել 50.992 քվեաթերթիկ:
Բագրատյան Հրանտ – 31643՝ 2.15%
Հայրիկյան Պարույր – 18093՝ 1.23%
Հովհաննիսյան Րաֆֆի – 539.674՝ 36.74%
Ղուկասյան Անդրիաս – 8328՝ 0.57%
Մելիքյան Արման – 3520՝ 0.24%
Սարգսյան Սերժ – 861.378՝ 58.64%
Սեդրակյան Վարդան – 6203՝ 0.42%։




Լրահոս