ԱԴԱՄԱՆԴԵ ՏՈՐԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանացի հրուշակագործները ստեղծել են աշխարհի ամենաթանկ հարսանեկան տորթը, որը զարդարված է 2000 ադամանդով: Ինչպես գրում է Daily Mail-ը, այդ ադամանդե տորթը այժմ վաճառքի է հանվել 32 մլն ֆունտ սթերլինգով, ինչը համարժեք է 50 մլն դոլարի: Վեցհարկանի տորթն ունի 1,5 մ բարձրություն, իսկ դրա վրա փայլող ադամանդները համարժեք են 2046 կարատի: Նախկինում աշխարհի ամենաթանկ հարսանեկան տորթը պատրաստվել է Միացյալ Նահանգներում, որի արժեքը կազմել է 20 մլն դոլար:




Լրահոս