Սմիթի նկատմամբ հաղթանակն իմ կարիերայում 36-րդն է. բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին կիսամիջին քային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին թեկնածու Վանես Մարտիրոսյանն այսօր՝ Երևանի ժամանակով վաղ առավոտյան Լաս Վեգասում մենամարտել է տվյալ քաշային կարգի նախկին չեմպիոն, 37-ամյա Իշե Սմիթի հետ:

Մենամարտը դիտարժան է ստացվել, 3-րդ և 8-րդ ռաունդներում Սմիթը հայտնվել է մրցագորգին: 9 ռաունդներից հետո երկու մրցավարներ 97:91 հաշավով նախապատվություն են տվել Վանեսին, իսկ երրորդ մրցավարը տվել է 95:95 հաշիվը:

Հայ բռնցքամարտիկ, 29-ամյա Վանես Մարտիրոսյանն իր ամբողջ կարիերայում հանդես է եկել ԱՄՆ-ի դրոշի ներքո: Սմիթի նկատմամբ հաղթանակն իր կարիերայում 36-րդն է:




Լրահոս