Սեյրան Օհանյանի կինը աշխատանքի չի հաճախում, բայց դա չի խանգարում աշխատավարձ ստանալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը, նույն ինքը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը, սովորաբար չի հաճախում աշխատանքի: Բայց դա չի խանգարում, որ նա ամսական 141 հազար 500 դրամ աշխատավարձ ստանա: Ռուզաննա Խաչատրյանի՝ աշխատանքի հաճախելու առնչությամբ մեկնաբանության համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանին: «Որպես նախարարի խորհրդական՝ Ռուզաննա Խաչատրյանը զբաղվում է հիմնականում ռազմական բժշկության հարցերով:

Նա աշխատում է անմիջապես նախարարի հետ, գալիս է, նախարարից հանձնարարականներ ստանում եւ դրանք տեղերում է իրականացնում: Իհարկե, քիչ է գալիս նախարարություն, բայց հանդիպում է նախարարին եւ հանձնարարականներ ստանում ու գնում է դրանք կատարելու: Նա միաժամանակ համակարգում է ռազմական բժշկության եւ առողջապահության նախարարության հետ համատեղ ծրագրերը»: Դե, իհարկե, նախարարի կինը դրսում ավելի շատ անելիքներ ունի, քան նախարարության շենքում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս