Այսօր «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթից հետո ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել: Ինչպես Armlur.am-ի տեղեկացրեց կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, ազատամարտիկին ծեծի են ենթարկել, սակայն թե ովքեր տեղյակ չեն:
Սմբատ Հակոբյանին այս պահին շտապ օգնության մեքենայով տեղափոխում են Նոր Նորքի հիվանդանոց:
Հիշեցնենք, որ ազատամարտիկը քիչ առաջ մասնակցում էր «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթին և ՀՀԿ-ի գրասենյակի մոտ բոլորին կոչ արեց ոտքի կանգնել ու հեռացնել այս իշխանություններին:
Լուսանկարները իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ,Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Հավելենք, որ ցուցարարները այս պահին փակել են Աբովյան փողոցը: